Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Հայաստանում այլևս «կարմիր գծեր» չկան

Հայաստանում այլևս «կարմիր գծեր» չկան
26.06.2025 | 13:01

Իր յոթ տարվա իշխանության ընթացքում Փաշինյանի ռեժիմին հաջողել է ջնջել բոլոր «կարմիր գծերը» Հայաստանում։ Մի՞թե դա այդպես չէ։ Այսօր կարելի է մարդկանց ենթարկել խոսքի ազատության համար բռնաճնշումների, անօրինական կերպով սահմանափակել հայերի մուտքը Հայաստան, ձերբակալել քահանաներին, վիրավորել Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներին, ծաղրել զոհված զինծառայողների ծնողներին, հրապարակայնորեն անպարկեշտ արտահայտություններ օգտագործել, այդ թվում՝ կանանց և աղջիկների ներկայությամբ, հանձնել պետության տարածքներ, մոռանալ Բաքվում գտնվող հայ ռազմագերիների մասին և մերժել ազգային խորհրդանիշները։

Ես կարող եմ երկար շարունակել այս ցանկը։ Բայց հարցն այն է, որ Հայաստանում այլևս «կարմիր գծեր» չկան։ Գիտե՞ք ինչու, որովհետև Փաշինյանի ռեժիմը անպատիժ մնաց 2020 թվականի նոյեմբերին։ Սա նշանակում է, որ Հայաստանում այժմ բացարձակապես ամեն ինչ հնարավոր է՝ սկսած բռնապետական կառավարության հաստատումից, մինչև պետության լիակատար ոչնչացում։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ